Աշխարհ

11.03.2018 23:39


Շատ կարևոր հաղթանակ տարանք. Վենգեր

Շատ կարևոր հաղթանակ տարանք. Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Ուոթֆորդ»-ի նկատմամբ ԱՊԼ-ի 30-րդ տուրում տարած հաղթանակը (3:0):

«Կարծում եմ, որ կարևոր է «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո կայունությունը պահպանելը: «Ուոթֆորդ»-ը լավ սկսեց 2-րդ խաղակեսը, բայց ընդհանուր առմամբ վստահ և շատ կարևոր հաղթանակ տարանք: Չեխի ռեկորդը պարզապես ֆենոմենալ է: Ֆանտաստիկ մոտիվացիա, ֆանտաստիկ ցանկություն և փայլուն ինտելեկտ: Մեզ մոտ անհաջող շրջան էր: Երկրպագուների համար, նույնպես, դժվար պահեր էին, բայց մեր աշխատանքի իմաստն այն է, որ կարևոր պահերին միասին լինենք, արդյունք տանք և վերականգնենք երկրպագուների վստահությունը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հիշեցնենք, որ Պետր Չեխը դարձավ առաջին դարպասապահը, ով ԱՊԼ-ում հատում է 200 «չոր» հանդիպման շեմը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը