Աշխարհ

11.03.2018 19:01


Ռուսաստանը «գերձայնային» հրթիռ է փորձարկել (տեսանյութ)

Ռուսաստանը «գերձայնային» հրթիռ է փորձարկել (տեսանյութ)

Ռուսաստանը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է «գերձայնային» հրթիռ, որը, ինչպես այս ամիս ավելի վաղ հայտարարել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, ձայնի արագությունից 10 անգամ ավելի արագ է թռչում։

«Кинжал» անունը կրող հրթիռն արձակվել է МиГ-31 ինքնաթիռից, որը օդ է բարձրացել Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգից, մարտի 11֊ին տեղեկացրել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը արձակվում ինքնաթիռից։

«Кинжал»֊ը մեկն է այն նոր զինատեսակներից, որոնք Պուտինը ներկայացրեց մարտի 1֊ին՝ Դաշնային ժողովին հղած իր ուղերձում։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը