Աշխարհ

11.03.2018 16:09


«Միլան»-ի դեմ խաղում Հենրիխը ցույց տվեց, թե նա ինչքան կարևոր է «Արսենալ»-ի համար. Վենգեր

«Միլան»-ի դեմ խաղում Հենրիխը ցույց տվեց, թե նա ինչքան կարևոր է «Արսենալ»-ի համար. Վենգեր

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Միլան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակից հետո խոսել է իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Առաջին 45 րոպեների ընթացքում Մխիթարյանը շատ բան էր վերցրել իր վրա: Հենրիխը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Արսենալ»-ի համար: «Միլան»-ի դեմ խաղում նա ցույց տվեց դա»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Football London-ը:

Հիշեցնենք, որ «Սան Սիրո»-ում կայացած առաջին խաղում Մխիթարյանի գոլի օգնությամբ «զինագործներ»-ը՝ 0:2 հաշվով պարտության էինք մատնել «Միլան»-ին:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը