ՄԻ պաշտպան. «Արդյո՞ք նշված փաստերով ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»
ՀՀԳլխավոր դատախազ
ՊարոնԱ. Հովսեփյանին
ՀարգելիպարոնՀովսեփյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 05.02.2010 թվականին այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր:
Կատարած այցելության ընթացքում ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց բուժզննության և բուժօգնության թիվ 4 մատյանը /սկսաց 01.01.2010թ-ից/, որից պարզվել է, որ նշված անձանց ՁԱՊՎ ընդունելիս նրանց մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել կարմրակապտավուն հետքեր, այտուցներ, ինչպես նաև քերծվածքներ բաց վերքի տեսքով:
Նշվածներից են՝
տող 1. Խ. Դ. Ռ.-ի ( Կենտրոնի բաժնի քննիչ Գրիգորյան) ձախ ոտքի ոլոքին և ոտնաթաթին կան կարմրակապտավուն հետքեր
տող 4. Հ. Գ. Կ.-ի ( Նոր Նորքի բաժնի քննիչ Ներսիսյան) երկու աչքերի տակ կապտուկներ, ձախ ականջը կարմրած, երկու ոտնաթաթերը այտուցված ու կապտած:
տող 26. Ս. Ա. Մ.-ի (Մաշտոցի բաժնի քննիչ Պողոսյան) 16.01.10թ. գրանցվել է աջ և ձախ ականջների, աջ և ձախ ուսերի, աջ թիակի կապտուկներ, ձախ աչքի տակ կա քերծվածք:
տող 30. Գ. Գ. Ս.-ի զննվել է 17.01.10թ. ժամը 0030: Աջ և ձախ թիակներին կան կարմրակապտավուն հետքեր, (Շենգավիթի բաժնի քննիչ Հովհաննիսյան)
տող 31. Շ. Կ. Գ.-ի մեջքին, ձախ թիկունքին, ձախ ականջին և ձախ բազկին կան կարմրակապտավուն հետքեր, աջ աչքին կարմրավուն հետք զննվել է 17.01.10թ. ժամը 0030 (Շենգավիթի բաժնի քննիչ Հովհաննիսյան)
տող 35. Հ. Պ. Մ.-ի, քննիչ՝ Հովհաննիսյան աջ և ձախ ականջները կապտած են, աջ և ձախ ուսերին կարմրակապտավուն հետքեր, գոտկատեղի ետևի մասում կա վերք, հետույքի ձախ մասում կա վիրակապ, ոտքերին կան վերքեր: Զննվել է 17.01.10թ. ժամը 22.45 (Արաբկիրի բաժնի քննիչ Հովհաննիսյան)
տող 36. Հ. Ա. Հ.-ի, քննիչ՝ Օհանյան, գլխի վրա կա քերծվածք բաց վերքի տեսքով: Զննվել է 19.01.10թ. ժամը 11.00 (Մալաթիայի բաժնի ավագ քննիչ Օհանյան)
տող 41. Կ. Կ. Ս.-ի, քննիչ Մանգոյան, գրանցվել է 20.01.10թ. ժամը 21ճակատի ձախ հատվածում, ձախ ուսագլխին, մեջքի ձախ կողային հատվածում (ՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ Մանգոյան)
տող 55. Ն. Գ. Վ.-ի, գրանցվել է 26.01.10թ. ժամը 01.00-ին, աջ աչքի տակ կապտուկներ, ձախ ոտքին և թևին կան կարմրակապույտ հետքեր, թիկունքին և մեջքին կան կարմրակապտավուն հետքեր ( Էրեբունու բաժնի քննիչ Ավետիսյան):
տող 59. Պ. Մ. Հ.-ի, գրանցվել է 27.01.10թ. ժամը 03.00-ին, երկու թևերի տակ կան կարմրակապտավուն հետքեր և վզին և աջ ծնկին կան կարմրակապտավուն հետքեր, ձախ ձեռքին կան կտրվածքներ (Կենտրոնի բաժնի քննիչ Հովհաննիսյան):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ հայտնել՝ արդյոք նշված փաստերով ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և եթե այո, ապա տալ տեղեկատվություն արդյունքների վերաբերյալ:
ՄԻ պաշտպան. «Արդյո՞ք նշված փաստերով ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»
ՀՀ Գլխավոր դատախազ
Պարոն Ա. Հովսեփյանին
Հարգելի պարոն Հովսեփյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 05.02.2010 թվականին այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր:
Կատարած այցելության ընթացքում ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց բուժզննության և բուժօգնության թիվ 4 մատյանը /սկսաց 01.01.2010թ-ից/, որից պարզվել է, որ նշված անձանց ՁԱՊՎ ընդունելիս նրանց մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել կարմրակապտավուն հետքեր, այտուցներ, ինչպես նաև քերծվածքներ բաց վերքի տեսքով:
Նշվածներից են՝
տող 1. Խ. Դ. Ռ.-ի ( Կենտրոնի բաժնի քննիչ Գրիգորյան) ձախ ոտքի ոլոքին և ոտնաթաթին կան կարմրակապտավուն հետքեր
տող 4. Հ. Գ. Կ.-ի ( Նոր Նորքի բաժնի քննիչ Ներսիսյան) երկու աչքերի տակ կապտուկներ, ձախ ականջը կարմրած, երկու ոտնաթաթերը այտուցված ու կապտած:
տող 26. Ս. Ա. Մ.-ի (Մաշտոցի բաժնի քննիչ Պողոսյան) 16.01.10թ. գրանցվել է աջ և ձախ ականջների, աջ և ձախ ուսերի, աջ թիակի կապտուկներ, ձախ աչքի տակ կա քերծվածք:
տող 30. Գ. Գ. Ս.-ի զննվել է 17.01.10թ. ժամը 0030: Աջ և ձախ թիակներին կան կարմրակապտավուն հետքեր, (Շենգավիթի բաժնի քննիչ Հովհաննիսյան)
տող 31. Շ. Կ. Գ.-ի մեջքին, ձախ թիկունքին, ձախ ականջին և ձախ բազկին կան կարմրակապտավուն հետքեր, աջ աչքին կարմրավուն հետք զննվել է 17.01.10թ. ժամը 0030 (Շենգավիթի բաժնի քննիչ Հովհաննիսյան)
տող 35. Հ. Պ. Մ.-ի, քննիչ՝ Հովհաննիսյան աջ և ձախ ականջները կապտած են, աջ և ձախ ուսերին կարմրակապտավուն հետքեր, գոտկատեղի ետևի մասում կա վերք, հետույքի ձախ մասում կա վիրակապ, ոտքերին կան վերքեր: Զննվել է 17.01.10թ. ժամը 22.45 (Արաբկիրի բաժնի քննիչ Հովհաննիսյան)
տող 36. Հ. Ա. Հ.-ի, քննիչ՝ Օհանյան, գլխի վրա կա քերծվածք բաց վերքի տեսքով: Զննվել է 19.01.10թ. ժամը 11.00 (Մալաթիայի բաժնի ավագ քննիչ Օհանյան)
տող 41. Կ. Կ. Ս.-ի, քննիչ Մանգոյան, գրանցվել է 20.01.10թ. ժամը 21 ճակատի ձախ հատվածում, ձախ ուսագլխին, մեջքի ձախ կողային հատվածում (ՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ Մանգոյան)
տող 55. Ն. Գ. Վ.-ի, գրանցվել է 26.01.10թ. ժամը 01.00-ին, աջ աչքի տակ կապտուկներ, ձախ ոտքին և թևին կան կարմրակապույտ հետքեր, թիկունքին և մեջքին կան կարմրակապտավուն հետքեր ( Էրեբունու բաժնի քննիչ Ավետիսյան):
տող 59. Պ. Մ. Հ.-ի, գրանցվել է 27.01.10թ. ժամը 03.00-ին, երկու թևերի տակ կան կարմրակապտավուն հետքեր և վզին և աջ ծնկին կան կարմրակապտավուն հետքեր, ձախ ձեռքին կան կտրվածքներ (Կենտրոնի բաժնի քննիչ Հովհաննիսյան):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ հայտնել՝ արդյոք նշված փաստերով ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և եթե այո, ապա տալ տեղեկատվություն արդյունքների վերաբերյալ:
Հարգանքներով՝ Մարդու իրավունքների պաշտպան
Ա. Հարությունյան