Լրահոս

11.03.2018 12:15


Այսօր Երևանում հայտնաբերվել է 38-ամյա քաղաքացու կախված դի

Այսօր Երևանում հայտնաբերվել է 38-ամյա քաղաքացու կախված դի

Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին:

Այս խորագրի վերջին նյութերը