Լրահոս

10.03.2018 20:41


Եռաբլուրում կտրել է բազկերակները

Եռաբլուրում կտրել է բազկերակները

Մարտի 10-ին, ժամը 15:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Եռաբլուր պանթեոնում քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Շտապօգնության աշխատակիցները 1961 թ. ծնված Ժ. Շ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (վիրակապել են բազկերակները), իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ժ. Շ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից, դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը