Լրահոս

10.02.2010 12:37


Հայկական կազմակերպությունների հետ Հիլարի Քլինթոնի հանդիպումը հետաձգվել է

Փետրվարի 9-ին պետք է տեղի ունենար ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ամերիկահայ կազմակերպությունների հանդիպումը, սակայն Վաշինգտոնում արձանագրված ձնամրրիկի պատճառով այն հետաձգվել է։ Հանդիպման նոր ժամանակացույցը հայտնի չէ։

Ամերիկահայ կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե նախարարության համար այդ հետաձգումը հրավիրվածների ցանկը վերանայելու լավ առիթ է։ Միակողմանի լինելու պատճառով այդ ցանկը քննադատվել էր։ Հրավիրվածների մեծ մասը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին նեցուկ կանգնած կազմակերպություններն էին։ Ցանկից բացակայող Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը դիմել էր Քլինթոնին, որ նա վերանայեր հրավիրվածների ցանկը։

«Նման հրավերը չի նպաստում ամերիկահայության հետ անկեղծ և երկկողմանի հաղորդակցություն հաստատելու կառավարության նպատակին և ոչ էլ ամերիկահայության ձայնը Վաշինգտոնի վերնախավին լսելի դարձնելու հայկական համայնքի փափագին»,- գրել է Խաչիկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը