Աշխարհ

10.03.2018 10:42


Վենգեր. Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում

Վենգեր. Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է երկրպագուների կողմից իր հասցեին հնչած քննադատությունների մասին:

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում: Գոհ չեմ, քանի որ վերջին շրջանում մենք պարտություններ ենք կրում: Ցանկանում եմ հաղթել և դա անել հատուկ ոճով: Երբ մենք պարտվում ենք, ես, իհարկե, տանջվում եմ, ինչպես մյուսները: «Արսենալը» 30 մլն մարդ է: Պարտությունով մեկ մարդ չէ, որ տանջվում է: Ես անհանգստանում եմ բոլորի համար և ցանկանում, որ նրանք երջանիկ լինեն: Աշխատանքի հետ կապված քիչ եմ քնում: Մարզիչները հաճախ հիասթափություն են զգում և փորձում են դուրս գալ այդ իրավիճակից»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

Նշենք, որ «Արսենալը» 29 տուրից հետո 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը