Լրահոս

10.02.2010 11:42


ԵԽԽՎ նախագահ. «Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»

-Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը,-Անկարայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Մևլուդ Չավուշօղլուն։

Ինչպես «Trend» գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի խորհրդարանում, Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է ռուս-վրացական հարաբերությունների և «oկուպացված» տարածքների մասին։

Մևլուդ Չավուշօղլուն  Դավիթ Բաքրաձեին խոստացել է  այցելել Վրաստան և տեղում ծանոթանալ իրավիճակին։

 

Այս խորագրի վերջին նյութերը