Փետրվարի 9-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Բախվել են մարդատարն ու բեռնատարը
Փետրվարի 9-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' «ՎԱԶ-2121» մակնիշի 633 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 103 ՏՍ 51 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ' 1966 թ. ծնված Լեւոն Խուրշուդյան):
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: