Լրահոս

08.03.2018 10:30


25-ամյա երիտասարդը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ

25-ամյա երիտասարդը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանութւյան Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 16-ամյա Ժ. Ռ.-ի հղիության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին Արմավիր բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքից Ոստիկանության Արամվիրի բաժին հայտնել են, որ 13-ից14 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժ. Ռ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են Ժ. Ռ-ի նկատմամբ սեռական գործողություններ կատարող կասկածյալի ինքնությունը: Նա երեխայի համագյուղացի, 25-ամյա Ա. Ա.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը