Լրահոս

10.02.2010 10:33

Արմեն Մարտիրոսյան. «Հուսով եմ` պատասխանը նորից օդանավից ուղարկված չի լինի»

Արմեն Մարտիրոսյան. «Հուսով եմ` պատասխանը նորից օդանավից ուղարկված չի լինի»

-Ես կարծում եմ, որ նմանատիպ ուղերձի անհրաժեշտությունը չկար, և կարծում եմ, որ սրանով հայկական կողմը ինչ-որ արդարանալու, ձեռք մեկնելու գործողություն է իրականացնում, որի կարիքը բոլորովին չկար,- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը մեկնաբանելիս ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ինչ եք կարծում, Աբդուլլահ Գյուլի կողմից պատասխան կհետևի՞, թե՞ ոչ» հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Ամենայն հավանականությամբ' հնարավոր է, որ պատասխան լինի, որովհետև նախագահի մակարդակով է եղել ուղերձը, բայց հուսով եմ' այդ պատասխանը նորից օդանավից ուղարկված չի լինի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։