Լրահոս

07.03.2018 17:11


Ողջի գետ 9-ամյա երեխա է ընկել

Ողջի գետ 9-ամյա երեխա է ընկել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց:

Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը