Աշխարհ

07.03.2018 13:47


Սաուդյան Արաբիայի արքայազնի աղմկահարույց խոսքերը՝ Թուրքիայի, Իրանի և Կատարի հասցեին

Սաուդյան Արաբիայի արքայազնի աղմկահարույց խոսքերը՝ Թուրքիայի, Իրանի և Կատարի հասցեին

Եգիպտոս մեկնած Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ Բին Սալմանը կոշտ հայտարարություններ է արել Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի վերաբերյալ։

Արքայազնը վերոնշյալ 3 երկրներն անվանել է «Սատանայական եռանկյունի» և «չարիքի առանցք»։

Նշվում է, որ Սաուդյան արքայազնի ելույթը հրապարակվել է արաբական «al jazeera» և «CBS» հեռուստաալիքներով։

Արքայազնն ասել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օսմանցիները, օգտագործելով «Մուսուլման եղբայրներին», նպատակադրվել են վերականգնել «խալիֆայությունը»։

Նա Թուրքիային մեղադրել է Կատարին և Իրանին աջակցելու մեջ։ Պնդել է, որ այդ 3 երկրներն աջակցում են տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը