Լրահոս

09.02.2010 17:33

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրան

Ինչպես հաղորդում է թուրքական «ТРТ» պետական ալիքը, Անկարան միջնորդ է հանդիսանում Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորման համար, քանի որ նրանց հարաբերություններում ճգնաժամ է՝ կապված ուրանի հարստացման վերաբերյալ Իրանի կայացրած որոշման հետ։ Այս կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարը մոտակա օրերին կայցելի Թեհրան։
Դավութօղլուն Իրան կատարելիք այցի մասին տեղեկությունները հաստատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ և ընդգծել է, որ առավոտյան խոսել է Իրանի արտգործնախարար Մանուչե Մոթաքիի հետ, և որ առաջիկա հանդիպման համար համապատասխան նախապատրաստություններ են տարվում։
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ամեն ինչ անում է Իրանի և Արևմուտքի միջև ծագած հարցի լուծումը դիվանագիտական ուղով հարթելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։