Լրահոս

06.03.2018 10:01


Եղվարդում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Եղվարդում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարանի հարևանությամբ բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Ավագյանի վարած Opel մակնիշի 35 CF 756 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գառնիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակիշի 21 ՏՍ 799 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գ. Ավագյանը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը