Աշխարհ

05.03.2018 20:18


Թուրքիան հիմա էլ Գերմանիայից է պահանջում արտահանձնել քուրդ գործչին

Թուրքիան հիմա էլ Գերմանիայից է պահանջում արտահանձնել քուրդ գործչին

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին, ով Չեխիայում ձերբակալվել էր և ապա ազատ արձակվել։

Միջանկյալ նշենք, որ Մուսլիմը Թուրքիայի կողմից հետախուզման մեջ է գտնվում։ Պաշտոնական Անկարան Մուսլիմին մեղադրում է ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ։

Չեխիայում ազատ արձակվելուց հետո Մուսլիմը տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Թուրքիայի գործողությունները Սիրիայում դատապարտող հանրահավաքին։ Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այդ հանրահավաքը կազմակերպել էին Սիրիայի քրդական ուժերի համախոհները։

Թուրք պաշտոնյաներն արդեն դիմել են գերմանական կողմին, որպեսզի Մուսլիմը ժամանակավորապես կալանավորվի, ապա արտահանձվի Թուրքիային։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը