Լրահոս

05.03.2018 13:02


49-ամյա քաղաքացին էլեկտրիկի հետ վիճելուց հետո ահազանգել է «911» և հայտնել, որ ատոմակայանը պայթեցնելու են

49-ամյա քաղաքացին էլեկտրիկի հետ վիճելուց հետո ահազանգել է «911» և հայտնել, որ ատոմակայանը պայթեցնելու են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, ով Մեծամորի ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հայտարարել է, որ ինքը այդ կեղծ ահազանգը կատարել է, քանի որ էլեկտրիկը իրենից իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարն է պահանջել և հայտնել է, որ եթե նա վճարումը չկատարի, ինքը կհոսանքազրկի նրա բնակարանը, ինչից հետո է Տ. Խաչատրյանը ահազանգել է «911»։

Այս խորագրի վերջին նյութերը