Աշխարհ

05.03.2018 11:47


Հայտնի են «Օսկար-2018»-ի դափնեկիրները (տեսանյութ)

Հայտնի են «Օսկար-2018»-ի դափնեկիրները (տեսանյութ)

Ամերիկյան կինոակադեմիայի այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիրների անունները հայտնի են:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» է ստացել «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս ՄըքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, «Լավագույն ֆիլմ»՝ «Ջրի ձևը», լավագույն ռեժիսոր՝ մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը»)։

«Lավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Իկառուս»-ը, «Լավագույն օտարերկրյա ֆիլմ»՝ «Ֆանտաստիկ կին»-ը:

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը