Լրահոս

05.03.2018 11:34


Կոտայքի մարզում ՊՆ 32-ամյա աշխատակիցը խմած վիճակում Volkswagen-ով բախվել է Գագիկ Ծառուկյանի հորը պատկանող Toyota Land Cruiser-ին. կա վիրավոր

Կոտայքի մարզում ՊՆ 32-ամյա աշխատակիցը խմած վիճակում Volkswagen-ով բախվել է Գագիկ Ծառուկյանի հորը պատկանող Toyota Land Cruiser-ին. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վալեր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ սթափության աստիճանը գերազանցելով սահմանված չափը։ Toyota Land Cruiser-ի վարորդը նույնպես ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Պետրոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Toyota Land Cruiser-ն էլ պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը