Աշխարհ

04.03.2018 21:48


Սոցիալ-դեմոկրատները համաձայնել են կոալիցիա ձևավորել Մերկելի կուսակցության հետ (տեսանյութ)

Սոցիալ-դեմոկրատները համաձայնել են կոալիցիա ձևավորել Մերկելի կուսակցության հետ (տեսանյութ)

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր պաշտոնապես հայտարարել է Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ իշխող կոալիցիա ձևավորելու մասին:

Առավոտյան Բեռլինում հրապարակվեցին ներկուսակցական հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն գերմանացի սոցիալ-դեմոկրատների երկու երրորդը կողմ է արտահայտվել «Մեծ կոալիցիայի» ձևավորմանը: Հանրաքվեին մասնակցել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ավելի քան 380 հազար շարքային անդամ:

«Մեծ կոալիցիայի» կազմում սոցիալ-դեմոկրատները կտնօրինեն արտաքին գործերի և ֆինանսների նախարարների պաշտոնները:

Դաշնային կանցլերի պաշտոնը չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի Անգելա Մերկելը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը