Աշխարհ

04.03.2018 21:22


Ֆեմինիստուհին փորձել է խանգարել Բեռլուսկոնիի քվեարկությանը (տեսանյութ)

Ֆեմինիստուհին փորձել է խանգարել Բեռլուսկոնիի քվեարկությանը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 4-ին Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել նախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիի քվեարկության ժամանակ։ FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին բարձրացել է սեղանի վրա՝ բղավելով․ «Ժամանակը սպառվել է, Բեռլուսկոնի՛։ Դու չափից ավելի ես նստել»։ Սակայն Բեռլուսկոնին ուշադրություն չի դարձրել, շրջվել է և արագ հեռացել։

Աղջկան դուրս են բերել ընտրատեղամասից, ինչից հետո միայն Բեռլուսկոնին կարողացել է վերադառնալ և քվեարկել։

Ավելի ուշ պարզվել է, որ 30-ամյա ակտիվիստուհին տեղամաս է մուտք գործել լրագրողի անվան ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը