Լրահոս

02.03.2018 10:09


Երևանում բախվել են 99-ը ու թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են 99-ը ու թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 CZ 289 համարանիշի ավտոմեքենան և թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 4148 Տ համարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 74 OM 444 համարանիշի և Mercedes մակնիշի 71 VS 711 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը