Լրահոս

09.02.2010 14:23


Արման Մելիքյան. «Հայաստանի խնդիրն է` պատվով դուրս գալ այս գործընթացից»

Արման Մելիքյան. «Հայաստանի խնդիրն է` պատվով դուրս գալ այս գործընթացից»

«Արցախ» ակումբում հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացին անդրադառնալով՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշել է, որ այսօր հայ-թուրքկան հարաբերությունների ու Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացները զուգահեռաբար ընթանում են, ընդ որում՝ երկու գործընթացներում էլ, նրա կարծիքով, Հայաստանի  դիրքերը գնալով թուլանում են։

-Երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման այս գործընթացը, Հայաստանը դրա շարունակականության վերաբերյալ որևէ պատկերացում չուներ,- ասել է Ա.Մելիքյանը և հավելել, թե դա օդում կրակոցի նման քայլ էր, որն ի վերջո հանգեցրեց մի իրավիճակի, որում անցանակալի կերպով աշխուժացան հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա եթե նախկինում դրանք սառեցված վիճակում էին և համեմատաբար չեզոք, այս գործընթացի ձախողումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը ձեռք կբերի լրացուցիչ շատ ակտիվ հակառակորդ և թշնամի։

-Թուրքիան իր գործողություններում թեև երբևէ բարյացակամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, համենայնդեպս շատ կտրուկ քայլերից էլ զերծ է մնացել։ Եթե այս գործընթացը ձախողվի, Թուրքիան, կարծում եմ, կաշխուժացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում,- ընդգծել է նա։ 

Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե իրենք պատասխանատվություն են ստանձնել և պատրաստ են գործընթացին, իրականում, Ա.Մելիքյանի կարծիքով,  պատրաստ չեն, և դա պետք է արձանագրվի. «Ես սա անգամ որպես մեղադրանք չեմ հնչեցնում, սա իրավիճակի հաստատագրում է։ Մենք պետք է այս իրավիճակից դուրս գանք, դուրս գանք ընդհանուր ուժերով։ Մենք պետք է հասկանանք, որ վերադառնալ հին դիրքերին այլևս հնարավոր չէ, ուստի Հայաստանի խնդիրն է՝ պատվով դուրս գալայս գործընթացից։ Վիճակն այնպես չէ, որ ամեն ինչ կորած է, բայց որ շատ լուրջ բացեր կան, դա ակնհայտ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը