Եվս 194 անօթևանների բնակարանների հատկացման հավաստագրերի հանձնում և վիճակահանություն Գյումրիում
ՀՀ քաղաքաշինության նախարարության աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովի, անցած օրը Գյումրիում կայացած նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված որևէ բնակարան մինչև օրս ընդունված չէ և դրանք հավանաբար կընդունվեն մայիսին: Նա նաև հայտնեց, որ բնակելիների սեյսմակայունության համալիր ստուգման աշխատանքները արդեն ավարտվել են և այն հիմնականում գնահատվել է բավարար, իսկ հայտնաբերված թերությունների առումով տրվել է դրանք շտկելու, ինչպես նաև առաջիկայում առավել ամուր և որակյալ կառուցելու ցուցումներ:
Վ. Վարդանյանի խոսքերով ընթացիք տարում ևս Գյումրիում բնակարանային շինարարությունը ընթանալու է ծայրամասային' Մուշ և Անի թաղամասերում:
Նիստի ընթացքում հարց բարձրացվեց ՀՀ կառավարության N 432 որոշման աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախարարը հայտնեց, որ առաջիկայում կառավարությունը կանդրադառնա այդ հարցին: Նշենք, որ սպասվող փոփոխությունների մեջ առավել հրատապ է ,Շիրակ կենտրոնե ՀԿ-ի կողմից մի քանի օր առաջ ՀՀ վարչապետին և քաղաքաշինության նախարարին հղած դիմումում արված առաջարկը, ըստ որի ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց բնակարան ստանալու իրավունքից այն պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում:
Հանձնաժողովի նիստում որոշվեց փետրվարի 12-ին ժամը 14:00-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացնել թվով 194 անօթևանների բնակարանների հատկացման հավաստագրերի հանձնում և վիճակահանություն: Ի դեպ բնակարանների բաշխման հրապարակային այս վիճակահանությունը ընթացիք գործընթացում երկրորդ անգամ է անցկացվում: Արժե նաև նշել, որ այն իր թափանցիկության առումով աննախադեպ է, որը երբեք չի կիրառվել անցած 20 տարում' աղետի գոտում բնակարանների բաշխման ընթացքում:
Վերջում նշենք, որ հանձնաժողովի նիստը տևեց սովորականից ավելի երկար և այն սկսվեց երկու ժամ ուշացումով, քանզի այն նախագահող' ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը ստիպված էր իրեն վերապահել մարզպետի և քաղաքապետի լիազորությունները և անօթևան գյումրեցիների յուրատեսակ ընդունելություն կազմակերպել: Մի քանի տասնյակ բորբոքված անօթևան գյումրեցիներ նախարարին եկել էին դիմելու ոչ միայն բնակարանների բաշխման, այլ նաև կիսակառույց շինություններից իրենց վտարումը կանխելու և այլ նմանատիպ հարցերով: Հավանաբար քաղաքացիները ուղղորդված էին ՏԻՄ և մարզային իշխանությունների կողմից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ