Լրահոս

09.02.2010 14:08


Իրանագետ. «Հայ–իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են դրված»

Իրանագետ. «Հայ–իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են դրված»

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը ՄԱԱ-ում խոսելով Իրանի վրա իսլամական հեղափոխության ազդեցության մասին՝ ասել է, թե դա ընդվզում էր արևմտյան հախուռն արժեքների ներթափանցման դեմ։

-Հեղափոխությունը Իսլամական է կոչվում, բայց ձևով ազգային է, որից հետո ազգային գերակայությունները մեծ տեղ գտան երկրում։ Սա հանգեցրեց Իրանի տնտեսության հիմնովին վերափոխման։ Իրանն այսօր համատարած գրագիտության երկիր է և ունի բարձր զրագացած արդյունբերություն,-նշել է նա։

Գառնիկ Ասատրյանի խոսքերով՝ ավանդական գաղափարախոսական հիմք ունեցող երկրների հետ շատ հեշտ  է հարաբերություններ հաստատաել, և դրանք շատ ավելի հիմնավոր են լինում։ Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ բավական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ կան։

-Ինչքանով հնարավոր է՝ տնտեսական հարբերություններ են կառուցվել, իսկ ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել անցած տարի Իրանի նախագահի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը երկաթգծի կառուցման մասին։ Սա մեզ ուղղակի կկապի Պարսից ծոցի հետ։ Սա տնտեսական-քաղաքական-ստրատեգիակական նախագիծ է, և հույս ունեմ, որ կիրականանա,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը