2010թ. որոշ հեռուստաընկերություններ փակելու մտադրություն չկա՞
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳրիգորԱմալյանից «Հենարան» մամուլի ակումբում այսօր «7օր»-ը հետաքրքվել է, թե իրականությանը որքանո՞վ են համապատասխանում այն տեղեկությունները, թե 2010թ. որոշ հեռուստաընկերություններ փակելումտադրություններ կան։ Գ. Ամալյանը հարցին անկեղծ է պատասխանել.
-Ի՞նչ եք կարծում՝ եթե նման տրամադրություններ ու մտադրություն լինեին, հիմա ձեր լրագրողական հարցով ես պե՞տք է հելնեի, ասեի՝ գիտե՞ք ինչ, ես ստիպված եմ ասել այդ։ Իհարկե՝ չկա՛ն, դա ի՞նչ մոտեցում է։ Պատասխանը շատ պարզ է՝ անհեթեթ հարց է։ Կարծում եմ, որ իրոք հարցն ընդամենը հռետորական է՝ հնչած լինելու համար, որ հետո կարելի է լրագրողական ինչ-որ մեկնաբանություն անել։
2010թ. որոշ հեռուստաընկերություններ փակելու մտադրություն չկա՞
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից «Հենարան» մամուլի ակումբում այսօր «7օր»-ը հետաքրքվել է, թե իրականությանը որքանո՞վ են համապատասխանում այն տեղեկությունները, թե 2010թ. որոշ հեռուստաընկերություններ փակելու մտադրություններ կան։ Գ. Ամալյանը հարցին անկեղծ է պատասխանել.

7or.am