Լրահոս

09.02.2010 13:11

Լավրով. «Տարաձայնությունների շրջանակը փոքրացել է ԼՂՀ բանակցություններում»

Լավրով. «Տարաձայնությունների շրջանակը փոքրացել է ԼՂՀ բանակցություններում»

Մյունխնում կայացած անվնատգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին, ասել է, որ կողմերը «փոքրացրել» են իրենց տարաձայնությունների շրջանակները։

«Մենք ձգտում ենք օգնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին ընդհանուր մոտեցում գտնելու հարցում,-ասել է Լավրովը, ապա ավելացրել,-Սա ակնահյտորեն խորը հակամարտություն է, բայց որոշակի առաջընթաց է արձանագրվել արդեն»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը նաև նշել է, որ բանակցային գործընթացում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդհանուր առմամբ համաձայնության են եկել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախաբանի շուրջ։ Լավրովի խոսքերով կողմերը նաև որոշել են պատրաստել կոնկրետ առաջարկներ մնացյալ անորոշ հարցերի ձևակերպումների շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։