Արման Մելիքյան. «Մենք պետք է մշտարթուն լինենք և պատրաստ լինենք պատերազմի»
«Արցախ» ակումբում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին խոսելիս ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասել է.
-Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների, և դա չի վերաբերում միայն առկա իրավիճակին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Պատերազմները մարդկությանն ուղեկցող մշտնջենական, շատ ցավագին երևույթներ են։
Նա նշել է, որ ցանկացած ազգ, ցանկացած պետություն, որ ուզում է պահպանել իր գոյությունը, պետք է ցանկացած պահի պատրաստ լինի իր իրավունքները, իր տարածքը պաշտպանել նաև պատերազմի միջոցով. «Այս տեսանկյունից մենք պետք է ոչ թե վախենանք պատերազմից, մենք պետք է պարզապես մշտարթուն լինենք և պատրաստ լինենք պատերազմին։ Միևնույն ժամանակ դիվանագիտական և քաղաքական բոլոր հնարավոր միջոցներով անենք ամենը, որ պատերազմի վտանգը կանխվի։ Բայց պատերազմի մենք պետք է պատրաստ լինենք»։
Արման Մելիքյանն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը դժվար թե ծագի Հայաստանի նախաձեռնությամբ, իսկ Ադրբեջանն այդ նախաձեռնությունը առաջիկայում դժվար թե ցուցաբերի, եթե գերտերություններից որևէ մեկից շատ լուրջ աջակցություն չստանա, իսկ դրա հավանականությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում ակնհայտ չէ։
Այդուհանդերձ նա նշել է, որ պատերազմի հավանականությունն այսօր ավելին չէ, քան 5 տարի առաջ, սակայն 5 տարի առաջ էլ այդ հավանականությունը բավական բարձր էր։

7or.am