Լրահոս

28.02.2018 11:44


Գողացել են «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի ատրճանակը

Գողացել են «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Առաքել Մովսիսյանը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի մեջ եղած ձեռքի պայուսակի միջից հափշտակել են «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը՝ փամփուշտատուփով և 15 փամփուշտներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մովսիսյանը հանրությանը հայտնի «Շմայսն» է։

Այս խորագրի վերջին նյութերը