Լրահոս

28.02.2018 07:14


Վրաերթի են ենթարկվել 34-ամյա կին և 10-ամյա աղջիկ

Վրաերթի են ենթարկվել 34-ամյա կին և 10-ամյա աղջիկ

Փետրվարի 26-ին, ժամը 14.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վագների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած «ձախ զստային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա աղջիկ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.35-ի սահմաններում, «ԻԺ-27151» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ աղջկան, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 17.20-ին վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը