Լրահոս

09.02.2010 11:39


Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ պարտատոմսեր

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 900 մլն դրամ, որից մրցակցային' 820 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 765 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 769 391 236 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 12.9587 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 13.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ:

 ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվոթյան

և հասարակայնոթյան հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը