Աշխարհ

26.02.2018 21:15


Թուրքիայում փորձարկվել է հեռակառավարվող զրահամեքենա (տեսանյութ)

Թուրքիայում փորձարկվել է հեռակառավարվող զրահամեքենա (տեսանյութ)

Թուրքիայում փորձարկել են «Ejder Yalçın» անվամբ հեռակառավարվող զրահամեքենա: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

Վերջինիս հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեստավորվում թուրքական արտադրության զրահամեքենան:

«Այս օրերին, երբ ռազմադաշտ են իջնում հեռակառավարվող և ռոբոտացված համակարգեր, Թուրքիան դառնալու է ոչ թե տեխնոլոգիաներին հետևող, այլ դրանց ուղղորդող երկիր: Առանց վարորդի կառավարվող «Ejder Yalçın» (Էժդեր Յալչըն) զրահամեքենան հաջողությամբ անցել է փորձարկումները և գալիս է դրա հաջորդը»,- գրել է Դեմիրը:

Դեմիրը տեղեկացրել է նաև, որ այս պահին Թուրքիայի զինված ուժերում արդեն օգտագործվում է ոչ ռազմական տեխնիկա (բուլդոզերներ ու այլ տրակտորներ):

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը