Լրահոս

26.02.2018 21:42


Վրաերթի են ենթարկվել 25-ամյա, 55-ամյա և 50-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 25-ամյա, 55-ամյա և 50-ամյա քաղաքացիներ

Փետրվարի 25-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է փետրվարի 23-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 12.00-ին, «Հինո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 21 շենքի բակում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը