Լրահոս

09.02.2010 10:41

Բաղրամյան 26–ից խիստ հրահա՞նգ է իջեցվել

Բաղրամյան 26–ից խիստ հրահա՞նգ է իջեցվել

«7օր»-ի տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ից հեռուտաընկերություններին խիստ հրահանգ է իջեցվել օր առաջ ավարտին հասցնել բոլոր հեռուստասերիալները։ Խոսքը հատկապես բռնություն քարոզող, «գողական» աշխարհի մասին պատմող սերիալների մասին է։ Այդպիսով, ամենևին էլ պատահական չէ, որ օրինակ այս ուրբաթ ցուցադրվելու է Շանթ հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի վերջին սերիան, իսկ շաբաթ՝ Հանրային հեռուստաընկերության «Որբերը-2»-ի։ Հատկանշական է՝ շտապողականությունն այնքան մեծ է, որ անգամ միաժամանակ երկու սերիա են ցուցադրում, նույնիսկ օգտագործվում են շաբաթ օրերը, այն դեպքում, երբ սովորաբար շաբաթ օրերը այդ սերիալները չեն ցուցադրվել։

Այս մասին պաշտոնական տեղեկություն ստանալու համար «7օր»-ը կդիմի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, ով այսօր «Հենարան» մամուլի ակումբի հյուրն է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։