Լրահոս

26.02.2018 10:37


Սյունիքում անհայտ տիպի ական է հայտնաբերվել

Սյունիքում անհայտ տիպի ական է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. արկը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին:

Այս խորագրի վերջին նյութերը