Լրահոս

09.02.2010 09:46


ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2010թ. փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի Նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և փորձագետների, հայ համայնքի ներկայացուցիչների  հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի նաև Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններ, զինված ուժերի ստորաբաժանումներ: Փարիզում նախատեսված է համագործակցության փաստաթղթի ստորագրում, որը իրավական հիմքեր կստեղծի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցություն ծավալելու համար:

Այցի շրջանակներում փետրվարի 8-ին նախարար Ս. Օհանյանը, ձևավորված ավանդույթի համաձայն, հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի 20-ից ավել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 18 ամյա պատմությունը, կարևորել սփյուռքահայության դերը հայկական բանակի կայացման գործում, անդրադարձել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների սկզբունքներին: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ֆրանսահայության ներկայացուցիչներին հուզող հարցերին, զրուցել բանակաշինության ոլորտում սփույռքահայության դերն ընդլայնելու հեռանկարների շուրջ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը