Լրահոս

24.02.2018 10:19


Հանրակացարանում էլ. հաշվիչներ են այրվել․ տարհանել են 60 բնակչի

Հանրակացարանում էլ. հաշվիչներ են այրվել․ տարհանել են 60 բնակչի

Փետրվարի 24-ին, ժամը 00:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/4 հանրակացարանի թիվ 4 մասնաշենքի 3-րդ հարկում էլ. հաշվիչներ են այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:38-ին, մարվել՝ 00:41-ին: Էլ. վահանակում այրվել է 7 հատ էլ. հաշվիչ և 60 գմ մալուխ, ինչի հետևանքով ծխալցվել են 3-րդ հարկի 30 բնակարանները:

Փրկարարները տարհանել են 60 բնակչի և կատարել ծխահեռացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը