Լրահոս

09.02.2010 09:16


Հայիթին մեր օգնության կարիքն ունի

Հարգելի բարեկամ,

Հունվարի 12-ին աշխարհը ցնցեց Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։ Բազմաթիվ ընկերություններ շտապեցին օգնության ձեռք մեկնելու տուժածներին' տրամադրելով մարդկային, ֆինանսական և տեխնիկական միջոցներ։ «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը» ևս անմասն չմնաց այս գործընթացից՝ ներկայացնելով 105,7 մլն շվեյցարական ֆրանկ կազմող կոչ, որը հնարավորություն կտա 3 տարի օգնություն տրամադրել 300.000 մարդու։
1988-ին Հայաստանի ավերիչ երկրաշարժին «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը» առաջիններից էր, որ անմիջապես արձագանքեց աղետին' տրամադրելով համակարգված օգնություն։
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն անտարբեր չի մնում Հայիթիում տեղի ունեցած ողբերգությանը և միանում է տուժածներին օգնություն տրամադրելու միջազգային շարժմանը։ Այս գործընթացն իրագործելու համար անհրաժեշտ է նաև ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ։
Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ արձագանքել մեր կոչին և կատարել նվիրատվություն Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար։
Դուք կարող եք դրամական նվիրատվություն կատարել 2 եղանակով.
1. բանկային փոխանցման միջոցով՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության հաշվեհամարին.
1150000234040400 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ։
2. SMS հաղորդագրության միջոցով.
ուղարկելով HAITI բառը 3009 կարճ համարին՝ կնվիրաբերեք 500 դրամ։
Ձեր նվիրատվությամբ Դուք կնպաստեք Հայիթիի տուժածներին օգնություն տրամադրելու մարդասիրական նախաձեռնությանը։

Կանխավ շնորհակալ եմ Ձեր աջակցության և համագործակցության համար։

Հայկական Կարմիր Խաչի ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը