Լրահոս

08.02.2010 18:15


Քաղաքացիները պետք է ավելի ակտիվ լինեն

Քաղաքացիները պետք է ավելի ակտիվ լինեն

-Կարծում եմ, որ քաղաքացիներն այս մասով առնվազն ակտիվ պայքարի մեջ պետք է լինեն, մենք էլ սոցիալ-տնտեսական քաղաքականության ծրագրի շրջանակներում պատրաստ ենք աջակցել այդ ակտիվությանը- գազի գների թանկացման մասին խսելիս «Ուրբաթ» ակումբում ասել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ խնդիրը ոչ թե չվճարելու մեջ է, այլ պահանջներ դնելու, ոչ միայն որակի առումով, այլև վճարունակության։ Նրա խոսքերով՝ երբ այս կամ այն քաղաքական ուժը հանդես է գալիս սոցիալական այս կամ այն շերտի շահերից, ի վերջո, քաղաքական շահերի տեսանկյունից շատ աջակցություն չի ստանում, բայց երբ այդ նախաձեռնությունը ներքևից է գալիս և աջակցություն է ստանում քաղաքական տարբեր ուժերի կողմից, դառնում է ավելի հզոր զենք։ Այս առումով նա խորհուրդ է տվել քաղաքացիներին ավելի ակտիվ աշխատել և իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի համախմբված հանդես գալ։

-Իհարկե, ես խորհուրդ չեմ տա ո՛չ աթար վառել, ո՛չ էլ...,- ասել է նա։

Նա նշել է, որ անիմաստ և անտրամաբանական է խորհուրդ տալ սպառողներին քիչ սպառել, քանի որ մարդն օգտագործում է այնքան, ինչքան իրեն անհրաժեշտ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը