Կառավարության օրինագիծը 2012թ. ընտրությունների համար քաղաքական հի՞մք է ստեղծում
Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված օրինագիծն արժանացավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների բուռն քննարկմանը և նույնիսկ դժգոհությանը։ «Այս հարցում կա՞ ինչ-որ համագործակցություն» հարցին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է.
-Համագործակցություն, որպես այդպիսին, չկա, պարզապես արտահայտված դիրքորոշումների առումով թե՛ «Ժառանգությունը», թե՛ «Օրինաց երկիրը», ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանն», ըստ էության, դեմ արտահայտվեցին այս տարբերակով օրենսդրական փաթեթին։ Ազգային ժողովի նախագահի կողմից արված առաջարկություններն էլ ցույց տվեցին, որ Հանրապետական խմբակցության մի զգալի հատված, այդ թվում Ազգային ժողովի նախագահը համակարծիք չեն այս տարբերակով օրենքի ընդունմանը։
Արծվիկ Մինասյանն ուրախ է, որ այս անգամ կոալիցիայի առանձին ներկայացուցիչներ կարողացան տեսնել ճշմարտությունը գոնե մասնակիորեն, և պարտադրեցին կառավարությանը, որ վերանայի իր մոտեցումները։ Նրա կարծիքով այդպիսի մոտեցումը, հատկապես կոալիցիոն ուժերի, պետք է ողջունել։
Նա նշել է, որ նորմալ է վերաբերվում Հովիկ Աբրահամյանի հորդորին, որ պատգամավորները պետք է կարդան օրինագծերը, և կարծում է, որ այն տեղին է, քանի որ այսօր ԱԺ պատգամավորների մի զգալի հատված իսկապես չի ծանոթանում օրինագծերին։
Ա. Մինասյանի կարծիքով օրինագիծը ներկայացվել է մի քանի պատճառով՝ ցույց տալու, որ, իբր, գործ է արվում, փորձ է արվում մեխանիկորեն կատարել սահմանադրական նորմը և այլն։
-Չեմ բացառում, որ որոշ անձինք կան, որ այս լծակներով փորձում են քաղաքական հիմքեր ստեղծել, այդ թվում նաև 2012թ. ընտրությունների նախաշեմին՝ լրացուցիչ լծակներ և հնարավորություններ տալով համայնքի ղեկավարներին, հատկապես այն համայնքի ղեկավարներին, ովքեր գրեթե միշտ մասնակցում են ընտրակեղծիքների ձևավորման համակարգին,- ասել է Ա. Մինասյանը։
Նրա կարծիքով քանի որ պետական բյուջեում բավարար միջոցներ չկան այդ համայնքների ղեկավարներին բավարարելու համար, ստեղծում են մի նոր գործիք, որը մի կողմից հնարավորություն կտա նրանց եկամուտներ կորզել, մյուս կողմից հնարավորություն՝ ճնշել անհնազանդ քաղաքացիներին։

7or.am