Լրահոս

08.02.2010 18:12


Հարուցվել է քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու և կեղծիք կատարելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության  պետական շահերի պաշտպանության վարչությունում    հարուցվել է  քրեական գործ՝  փաստաթղթեր կեղծելու եւ  սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:

Կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեից ստացված  նյութերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ ,Բագրատունյաց 13ե համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով ,Բազմաբնակարան շենքի կառավարման  մասինե ՀՀ օրենքի  11-րդ հոդվածի  7-րդ կետի ,եե  ենթակետի, 8-րդ եւ 12-րդ  կետերի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ  Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ  2007թ. օգոստոսի 6-ին կազմել,  ստորագրություններով եւ համատիրության կնիքով  հաստատել են ակնհայտ կեղծ  փաստաթուղթ, որի հիման վրա Չեխովի  15 շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից 68 քմ  մակերեսով  նկուղային տարածքն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվել է  հիշյալ շենքի բնակիչ Ա. Մկրտչյանին:
 Բացի  այդ' Ի. Զաքարյանը եւ Ա. Մկրտչյանը  վերջինիս սեփականության իրավունքը  ճանաչելու  պահանջի մասին  դիմումի հիման վրա' Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում  քաղաքացիական գործի  քննության ընթացքում  սուտ ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր 2007թ. օգոստոսի 6-ին  տեղի է ունեցել  շենքի սեփականատերերի ընդհանուր ժողով, որի որոշման միաձայն որոշմամբ  վերոնշյալ նկուղային տարածքը  սեփականության իրավունքով հատկացվել է  Ա. Մկրտչյանին:  Վերջինս նաեւ  կեղծ արձանագրությունը ներկայացրել է դատարան: Դատարանը, հիմք ընդունելով սուտ ցուցմունքներն ու կեղծ արձանագրությունը, 2009թ. մայիս ամսին վճիռ է կայացրել  դիմումը բավարարելու վերաբերյալ: 

Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում   հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի եւ 338-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով: 
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն' նախաքննությունն իրականցնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը