Լրահոս

22.02.2018 10:14


Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ Զովունիի գյուղապետարանի դիմաց, բախվել են նույն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի 35 ԼQ 491 համարանիշի և Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Միշա Պետրոսյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 35 DX 004 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Բախման հետևանքով ВАЗ 21144-ը գլխիվայր շրջվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը