Լրահոս

08.02.2010 17:27


Ադրբեջանի ԱԳՆ. «Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հեռանկար է տեսնում»

Ադրբեջանի ԱԳՆ. «Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման  գործընթացում հեռանկար է տեսնում»

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովն ասել է, թե Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հեռանկար է տեսնում։

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, նախորդ տարի բանակցային գործընթացում նկատվող ինտենսիվությունը պետք է պահպանվի նաև այս տարի։ Այն թույլ է տալիս  բանակցություններում հուսալ առաջխաղացման մասին։ Ադրբեջանն իր կողմից պատրաստ է նպաստել այդ դինամիկային,-հայտարարել է նա։ 

Ըստ «Day.Az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը