«Ոսկե գրամոֆոն-2010» երաժշտական մրցանակաբաշխության արարողության երկրորդ ռեժիսորը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ծեծել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն' հղում անելով իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալությանը, Մարինա Յաբլոկովան Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով հայտ է ներկայացրել։
Կնոջ փաստաբանի՝ Սերգեյ Ժորինի խոսքերով' նա խնդրել է Կիրկորովի նկատմամբ գործ հարուցել։ Յաբլոկովան պնդում է, թե երգիչը վիրավորել և ծեծել է իրեն։
Փաստաբանի խոսքերով' Կիրկորովի և իր հաճախորդի միջև հակասությունը տեղի է ունեցել Կրեմլի պալատում, երբ երգիչը «Ոսկե գրամոֆոն»-ի իր ելույթի փորձն էր անում։ Կիրկորովին դուր չի եկել, որ լուսարձակի լույսը ուղիղ աչքերի մեջ է ընկնում, և նա տեխնիկական աջակցության պատասխանատու Յաբլոկովային շատ կոպիտ ձևով իր դժգոհությունն է փոխանցել։
«Յաբլոկովան Կիրկորովին հանգիստ խնդրել է սպասել, մինչև լույսը թուլացնեն, ինչին Կիրկորովն արձագանքել է խոսափողի մեջ անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով։ Այնուհետև Մարինան վրդովվել է և Ֆիլիպին խնդրել իրեն այլևս չվիրավորել։ Ֆիլիպը կատաղության մեջ ընկնելով և «Ես քեզ կսպանեմ» բղավելով՝ նետվել է դեպի Մարինան և հարվածել նրա դեմքին»,-պատմել է Ժորինը։
Փաստաբանի տվյալներով՝ կինը ընկել է, որից հետո Կիրկորովը սկսել է ոտքերով հարվածել նրան, քանի դեռ նրան չեն խոչընդոտել իրադարձության ականատեսները։
Ժորինը պատմել է նաև, որ իր հաճախորդն ուշագնաց է եղել, իսկ ավելի ուշ բժիշկներն ուղեղի ցնցում և բազմաթիվ արյունազեղումներ են ախտորոշել։
2004թ. օգոստոսին Ֆիլիպ Կիրկորովը դատապարտվել էր քրեական հոդվածով։ Այդ ժամանակ Դոնի Ռոստովի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել լրագրող Իրինա Արոյանին հրապարակայնորեն վիրավորելու համար և 60 հազ. ռուբլի տուգանք էր նշանակել։
Ֆիլիպ Կիրկորովը մեղադրվում է կին ծեծելու համար