Լրահոս

21.02.2018 12:22


Երևանում «Թամարա» ընկերության փոխտնօրենը BMW X6-ով վրաերթի է ենթարկել Security Dream ընկերության օպերատորին

Երևանում «Թամարա» ընկերության փոխտնօրենը BMW X6-ով վրաերթի է ենթարկել Security Dream ընկերության օպերատորին

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Դովլաթյանը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իր վարած BMW X6 մակնիշի 003 ՕՍ 03 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 45-ամյա Գայանե Սարգսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Դովլաթյանն աշխատում է «Թամարա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Գ. Սարգսյանը՝ Scurity Dream ընկերությունում՝ որպես օպերատոր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը