Լրահոս

20.02.2018 20:56


Սարալանջի փողոցում բախվել են Mercedes-ն ու BYD-ը, այնուհետև՝ թիվ 10 երթուղու ГАЗель-ը, Mercededes-ն ու Opel-ը

Սարալանջի փողոցում բախվել են Mercedes-ն ու BYD-ը, այնուհետև՝ թիվ 10 երթուղու ГАЗель-ը, Mercededes-ն ու Opel-ը

Փետրվարի 18-ին ավտովթարներ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում նախ բախվել են Mercedes մակնիշի 35 GP 133 համարանիշի և BYD մակնիշի 33 UT 114 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև կարճ ժամանակ անց թիվ 10 երթուղին սպարակող ГАЗель մակնիշի 1303 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 PA 717 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AC 843 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը