Խորհուրդներ՝ սննդային խանգարումների վերացման համար
Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել Առողջապահության նախարարության Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Թեման նվիրված էր հետամանորյա սննդային խանգարումներին և դրանց հետևանքների վերացմանը։ Ըստ մասնագետի' դրանք կապված են սննդամթերքի և ալկոհոլի մեծ քանակության օգտագործման, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության նվազման հետ, որը իր հերթին կարող է բերել մի քանի կիլոգրամի ավելացման։ Նա մի քանի խորհուրդ տվեց, որոնք կնպաստեն սննդային խանգարումների մեղմացմանը։ Առաջինը' կենդանական ծագման սննդակարգից անցումն է մրգային ու բանջարեղենային սննդի։ Երկրորդ խորհուրդը վերաբերում է հին սննդի օգտագործումից խուսափելուն, որոնք հնարավոր է և պատրաստվել են նախքան Ամանորը։ Հեղուկների (սակայն ոչ շաքար պարունակող) մեծ քանակության օդտագործումը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության բարձրացումը նույնպես կնպաստեն անցանկալի հետևանքների վերացմանը։