Լրահոս

08.02.2010 16:57


Արծվիկ Մինասյան. «Մենք այսօր Իրանի հետ բնական դաշնակիցներ ենք»

Արծվիկ Մինասյան. «Մենք այսօր Իրանի հետ բնական դաշնակիցներ ենք»

-Մեր այցը որևէ կապ չունի երկրորդ նախագահի այցի հետ։ Մենք այցելել ենք Իրան Հայ դատի 7-րդ խորհրդաժողովին մասնակցելու շրջանակներում։ Իրականում մենք չենք ճանաչում Իրանն առնվազն այն մակարդակով, որ այսօր նրա հետ բնական դաշնակիցներ ենք նույն Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում,- Իրան կատարած այցին անդրադառնալով՝ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ 

Նա նշել է, որ Իրանի ակադեմիական որոշակի շրջանակներում կա մտավախություն պանազերիզմի վտանգի հետ կապված, որը Հայաստանում հաճախ համարում են հեքիաթային, փոփոխված իրավիճակ։ Նրա կարծիքով այս հարցը բավարար չափով չի ուսումնասիրվել, և փորձ չի արվել բնական դաշնակից լինելու փաստն օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում։

-Պետք է լուրջ վերլուծություն կատարենք և համագործակցությունը տեղափոխենք ավելի հիմնավոր և կարևոր հարթություն,- ընդգծել է Ա. Մինասյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը