Լրահոս

08.02.2010 16:40

ՀՀԿ պատգամավոր. «Այսօր պատերազմը նույնիսկ վերջացած էլ չի, որ վերսկսվի»

ՀՀԿ պատգամավոր. «Այսօր պատերազմը նույնիսկ վերջացած էլ չի, որ վերսկսվի»

ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն առաջիկայում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է համարում։

-Այսօր պատերազմը նույնիսկ վերջացած էլ չի, որ վերսկսվի։ Զինադարը չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Այսինքն, ցանկացած ժամանակ ոչ ոք չի զարմանա, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Բայց այս էտապում, իմ կարծիքով, ռազմական կոնֆլիկտից Ադրբեջանը կխուսափի,-նշել է նա։

Այն հարցին՝ ե՞րբ Ադրբեջանը չի խուսափի պատերազմ սկսելուց, ՀՀԿ պատգամավորը պատասխանել է՝ երբ լիովին համոզվի, որ կարող է մեզ հաղթել։

-Ինքն այս էտապում չի կարող հաղթել։ Ձեր կարծիքով ինչի՞ համար չի սկսում։ Ի՞նչ է, մեզ հետ լա՞վ է, կամ մեզ սիրո՞ւմ է, որ չի սկսում։ Ես կածում եմ, որ Ադրբեջանն այսօր կամ մոտ ապագայում չի կարող վստահ լինել իր ուժերի վրա, որովհետև պատերազմը հեշտ բան չէ։ Պատերազմի աստվածը ոգին է, և այդ ոգին հայերի մոտ չի մեռել,-նշել   Համլետ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։